slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյի տնօրենն ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) ներկայացուցչին

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը UNIDO  ծրագրի շրջանակներում  նոյեմբերի  24-ին Բյուրոյում ընդունել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) փորձագետ Միկլոս Դեվեցին:
Հանդիպմանը կողմերը քննարկել են դատափորձագիտական բնագավառում որակի ապահովման, միջազգային հավատարմագրման ընթացակարգերի, ռազմավարության տեսլականի, ոլորտի շարունակական և կայուն զարգացման ապահովմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր:
Բյուրոյի տնօրենը ներկայացրել է կազմակերպությունում իրականացվող փորձաքննությունների տեսակները, հետազոտական լաբորատորիաների հնարավորություններն ու խնդիրները, կազմակերպությունում ներդրված որակի կառավարման համակարգերի, սերտիֆիկացման և լաբորատորիաների հավատարմագրմանն առնչվող ընթացակարգերը:
Ի թիվս երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի, քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել ոլորտի զարգացման ապահոմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությամբ:
Հանդիպման ավարտին Միկլոս Դեվեցը  շրջայց է կատարել Բյուրոյի փորձագիտական ստորաբաժանումներում, ծանոթացել քրեագիտական լաբորատորիաների նյութատեխնիկական հագեցվածությանը, ներդրված արդիական տեխնոլոգիաներին, ուսումնասիրել նորագույն սարքավորումային հնարավորություններն ու ընթացակարգերը:

Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է դատափորձագիտական ոլորտում որակի ապահովման համակարգի շարունակական և կայուն զարգացման և միջազգային գործընթացներին ինտեգրման իրականացումը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական հնարավորությունների կատարելագործմանն ու հավաստի արդյունքների ապահովմանը։

01 December 2023